ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նորանշանակ նախարարները «գինարբուքի» մեջ էին

Նորանշանակ նախարարները «գինարբուքի» մեջ էին
07.05.2013 | 23:44

Ինչպես և կանխատեսում էինք, կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեղան: Երկու ժամ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, և քանի դեռ նորանշանակ նախարարներր չէին սթափվել նշանակման «գինարբուքից», նրանցից փորձեցինք կորզել մի քանի պատասխան:


Դավիթ Սարգսյան (ֆինանսների նախարար)
-Ձեր նշանակումից հետո Հայաստանի ֆինանսները ի՞նչ «երգ են երգելու»:
-Ոչ մի մեկնաբանություն` բարի գիշեր Ձեզ:
Վաչե Գաբրիելյան (կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար)
-Դրակա՞ն, թե՞ բացասական է Ձեր մոտեցումը, և ինչպես եք Ձեզ պատկերացնում աշխատակազմի ղեկավար- նախարարի նոր պաշտոնում:
-Պատկերացնում եմ, որ կատարելու եմ բոլոր գործառույթները, որոնք դրված են այդ պաշտոնի վրա` հնարավորինս արդյունավետ կերպով: Թե որքանով դա կհաջողվի`ժամանակը ցույց կտա:
-Եթե չլինեիք վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմ ընկերը, այդ պաշտոնը Ձեզ կվստահվե՞ր:
-Կարծում եմ, այդ հարցը ինձ չպետք է տաք:
Յուրի Վարդանյան (սպորտի և երիտասարդության հարցերի նախարար)
-Մարդը և նախարարը Ձեր մեջ համատեղելի կլինե՞ն նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:
-Դա ի՞նչ հարց է:
-Շատ տեղին հարց է:
-Իհարկե, համատեղելի կլինեն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ.Գ- Հաջորդ փոփոխությունը. էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «գործուղվեց» այլ միջազգային կազմակերպություն, իսկ տվյալ պորտֆելը «ժառանգեց» Վահրամ Ավանեսյանը: Փաստորեն, լրատվամիջոցներում շրջանառվող բոլոր կանխատեսումները չարդարացան: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից ժամ ու կես անց լրագրողները սպասում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բայց հանրապետության առաջին ու երկրորդ դեմքերն այդ «հաճույքն» այդպես էլ չպատճառեցին լրագրողներին: Ի դեպ, շենքից դուրս գալուց առաջ շատ պատգամավորներ ու նախարարներ, մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախապես պատուհանից նայում էին, թե լրագրողներն ում էին «որսացել» և նոր միայն դուրս էին գալիս շենքից:

Դիտվել է՝ 3717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ